Վաշինգտոն քաղաքը կարող է նահանգ դառնալ ու վերանվանվել
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը ամերիկյան 50 նահանգներից և ոչ մեկում չէ, ինքնուրույն տարածք է համարվում՝ ձրևավորելով Կոլումբիայի դաշնային մարզը կամ, ինչպես ասում են՝ DC (ԴիՍի), սակայն առաջիկայում այն կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը և ստանալ նոր անվանում, գրում է Internatiomal Business Times-ը:
Թերթը հավելում է, որ Վաշինգտոնը կարող է վերանվանվել Նոր Կոլումբիա՝ ի պատիվ Քրիստաֆոր Կոլումբի: 1982 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ որոշմանը կողմ էր քվեարկել ընտրողների մեծամասնությունը, սակայն այն ժամանակ որոշումը չընդունվեց:
Չի բացառվում, որ Վաշինգտոնը այլ անուն ստանա՝ Անակոստիա:
Ներկա պահին համացանցում ակտիվ քննարկողների շրջանում թեժ քննարկումներ են ընթանում այդ թեմայով, որոնց միացել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածոի, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով հայտարարել է, որ կաջակցի այդ փոփոխության իրականացմանը: