211652_close_icon
views-count11881 դիտում article-date 18:41 08-04-2017

Հարավային Օսիան վաղը կարող է վերանվանվել Ալանիա պետության

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան 3 օրով փակում է Վրաստանի հետ սահմանը: Պետական անվտանգության կոմիտեի փոխանցմամբ՝ սահմանի ժամանակավոր փակվելը կապված է նախագահական ընտրությունների հետ: Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81-%D5%B9%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B0%D5%BD%D5%AF%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5-2/]aliq.ge[/url]-ն: Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ապրիլի 9-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու` ներկայիս նախագահ Լեոնիդ Թիբիլովը, խորհրդարանի խոսնակ, «Միասնական Օսիա» կուսակցության ղեկավար Անատոլի Բիբիլովը և պետական անվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը: Նույն օրը Հարավային Օսիայում հանրաքվե տեղի կունենա, որտեղ որոշվելու է «Հարավային Օսիա»-ն «Ալանիա պետություն» վերանվանելու հարցը: Վրաց-օսական հսկիչ անցումային կետերը աշխատանքը կվերսկսեն ապրիլի 10-ից` 20:00-ից:

Նմանատիպ նյութեր