Կիևում Մոսկովյան պողոտան Բանդերայի պողոտա է վերանվանվել
Կիևում ուժի մեջ է մտել Մոսկովյան պողոտան վերանվանելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Վերանվանման մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կիևի քաղխորհրդի Կրեշչատիկ» թերթում:
Պաշտոնապես վերանվանվել են նաև մի շարք փողոցներ, որոնց թվում են Սուվորովի, Կուտուզովի, Ալմազովի, Բաումանի անվան փողոցները: