Ֆիջիում անհայտ կորած ռուսաստանցի զույգին գտել են մահացած
Ինչպես հայտնում է haqqin.az-կայքը, ռուսաստանցի զույգը, որը ապրում և աշխատում էր Ֆիջիում հայտնաբերվել է մահացած։
Այս մասին հայտնում է Սինհուայի գործակալությունը` մեջբերելով Ֆիջիի ոստիկանեւթյան ղեկավար Լյուկ Նավելի գրառումը։
Նա պատմում է, որ զույգի ինքնության հաստատման համար անցկացրել են ДНК թեստ, որը պարզել է, որ մահացածները Յուրի և Նատալիա Շիպուլինիներն են։
Գործակալությունը ճշտել է, որ ռուսները ծնունդով Րյազանից են։ Անցյալ ամսվա կեսերին նրանք կորել են, իսկ նրանց մեքենան հետո հայտնաբերվել է Նադիի լողափին` Ֆիջի տուրիստական քաղաքում։
Նույն վայրում հայտնաբերվել են նրանց հագուստները և անձը հաստատող փաստաթղթերը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ամուսինները երկրում ապրում էին հինգ տարի և երկու տարի աշխատում էին տեղի անասնաբուծական ֆաբրիկայում։