211652_close_icon
views-count15147 դիտում article-date 21:28 08-03-2014

Հանգստի մեջ գտնվող ոստիկանը, վտանգելով իր կյանքը, Հյուսիսային պողոտայում փրկեց երիտասարդ զույգին

[b]SHAMSHYAN.com[/b]–ի տեղեկություններով, քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայի մոտակայքում, ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդ հարձակվել է պողոտայով անցնող երիտասարդ զույգի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար այդ պահին մի երիտասարդ տղա, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է բավականին մեծ դանակով զինված տղամարդուն՝ նրան տապալելով գետնին: Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երիտասարդ զույգի վրա հարձակված դանակով զինված քաղաքացուն ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխեցին, իսկ երիտասարդ զույգը, ցուցաբերելով անտարբերություն, ասես իրենց կյանքը չէր վտանգված, գաղտագողի հեռացավ դեպքի վայրից՝ անգամ առանց բարոյական շնորհակալություն հայտնելու և չհետաքրքրվելով իրենց փրկած քաղաքացու ինքնությամբ: Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ հանցագործին վնասազերծած քաղաքացիական հագուստով տղամարդը ոստիկանության ծառայող է, ով այդ պահին գտնվելիս է եղել հանգստի մեջ: Ոստիկանությունը պարզում է բերման ենթարկված քաղաքացու ինքնությունը:

Նմանատիպ նյութեր