15340 դիտում
22:49 13-05-2014
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 26-ամյա երիտասարդը Մաշտոցի ոստիկանության կողմից համարվել էր անհայտ կորած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի կողմից հարուցված քրեկան գործի շրջանակներում պարզվել է, մայիս 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով Opeli-ի մահացած ուղևորի և դեպքի վայրը լքած Mercedes-ի վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Հովնաթան 81 տան բնակիչ 37-ամյա Սարգիս Մայրոզյանը, ով վթարի հաջորդ օրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն:
Մահացածը Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 31 շենքի բնակիչ 26-ամյա Հարություն Գասպարյանն էր, ով մայիսի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից համարվել է անհայտ կորած, քանի որ հարազատները տեսնելով, որ Հ. Գասպարյանը տուն չի եկել և չի պատասխանել իրենց հեռախոսազանգերին, սկսել են որոնել նրան, որից հետո դիմել էին Մաշտոցի ոստիկանություն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13810/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի կամարի հարևանությամբ, բախվել էին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 34-ամյա Հայկ Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 18 ՕՍ 295 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի 34 ՏZ 636 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Opel-ի ուղևոր երիտասարդ տղան տեղում մահացել էր, իսկ Opel-ի վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց:
Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի, տեղակալ Հայկազ Մաթևոսյանի, գլխավորությամբ:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև շտապօգնության բրիգադներն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը, հատուկ փրկարարական ջոկատն ու հրշեջ փրկարարները՝ մի քանի մարտական հաշվարկով:
Վթարի հետևանքով առաջացել էր խցանում, սակայն ՃՈ աշխատակիցները կարողացել էին հետաքրքրասեր վարորդներին հեռացնել վթարի վայրից:
Տեղում ՃՈ աշխատակիցներին օգնել էին նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցներն ու նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ովքեր մեկնել էին հիվանդանոց՝ պարզելու վիրավորների ինքնությունն ու առողջական վիճակները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+