Բուենոս-Այրեսում խոշոր հանրահավաք է տեղի ունեցել, որտեղ պահանջել են Մեսիի վերադարձը հավաքական. տեսանյութ
Հարյուրավոր արգենտինացիներ Բուենոս-Այրեսի կենտրոնական փողոցներից մեկում հանրահավաք են կազմակերպել` պահանջելով հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը հավաքական:
Չնայած հորդառատ անձրեւին, երկրպագուները մի քանի ժամ մնացել են մայրաքաղաքի հրապարակում` պաստառներ թափահարելով եւ երգելով Մեսիի պատվին:
Հիշեցնենք, որ Մեսին հայտարարել էր Արգենտինայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին` Ամերիակայի Գավաթի եզրափակիչում Չիլիին պարտվելուց հետո (0:0, 2:4):