970 դիտում
15:24 20-03-2015
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ
Մարտի 19-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Պատարագին ներկա էին Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության կրոնի հարցերով փոխնախարար Խուան Լաուրեանո Լանդաբուրուն, Բուենոս Այրեսի կառավարության մարդու իրավունքների հարցերով փոխքարտուղար Կալուդիո Ավրուխը, Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ողջ հոգևոր դասը, Արգենտինայում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կրոնական և ազգային փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Պատարագի ընթացքում կատարվեց էկումենիկ աղոթք՝ Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի մասնակցությամբ:
Պատարագի ավարտին իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց արքեպիսկոպոս Մարիո Աուրելիո Պոլիին` Հայոց ցեղասպանության նահատակների հոգիների հանգստության համար կատարված աղոթքի, ինչպես նաև այդ ծանր վիշտը հայ ժողովրդի հետ միասնաբար կիսելու համար, ինչի ապացույցն է նաև ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապ, այն ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Բերգոլիոյի առաջնորդության տարիներին Բուե
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
16:46 30-03-2015
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
1140 դիտում
11:07 15-04-2015
Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այս բաժնից
1288 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1048 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1033 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները