5210 դիտում
17:30 03-07-2016
ԼՂՀ ոստիկանության պետը պարգևատրեց ճանապարհային ոստիկանության մի շարք ծառայողների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սույն թվականի հուլիսի 3-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։
2016թ. 1-ին կիսամյակի արդյունքներով ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության 8 ծառայողներ պարգևատրվեցին «Օրենքի պատվար» մեդալով, 2 ծառայող՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով, 2 ծառայող՝ հուշանվերով, 33 ծառայող արժանացան դրամական խրախուսման, իսկ 15 ծառայողից հանվեց նախկինում նշանակված կարգապահական տույժը։
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը, հանդիսավորությամբ հանձնելով պարգևները, հավաստիացրեց, որ ոստիկանության պետի կողմից ճանապարհային ոստիկանության ծառայողների քանակական առումով նախադեպը չունեցող նման պարգևատրումները էլ ավելի կբարձրացնեն ճանապարհային ոստիկանության ծառայության արդյունավետությունը և նոր լիցքեր կհաղորդեն ու կպարտավորեցնեն յուրաքանչյուր ծառայողի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
8458 դիտում
17:09 22-01-2017
ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը
Այս բաժնից
640 դիտում
20:39 06-02-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում
589 դիտում
18:35 06-02-2025
Ֆրանսիան արգելափակել է Փարիզի «Ռուսական տան» հաշիվները
1042 դիտում
22:49 05-02-2025
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանը կդիմի միջազգային դատարան AZAL ինքնաթիռի ողբերգության համար