Պուտինը և Էրդողանը կհանդիպեն հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է հանդիպեն հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
«Պուտինը և էրդողանը հնարավոր է հանդիպում անցկացնեն հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին»,- Չավուշօղլուն մեջբերում է РИА Новости-ն: