211652_close_icon
views-count1180 դիտում article-date 12:25 19-06-2015

«Թուրքական հոսք»-ի շինարարությունը կարող է սկսվել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին

Ռուսաստանը և Թուրքիան «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության 1-ին ճյուղի շինարարարության մասին համաձայնագիրը կարող են ստորագրել հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին: Այդ մասին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Interfax-ին տված հարցազրույցում: «Ներկա պահին բանակցություններ են տարվում: Իսկ այսօրվա առանցքային պահը գազատարի առաջին ճյուղի շինարարության մեկնարկային ժամկետն է՝ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ: Մինչ այդ սպասում ենք Թուրքիայի ծովային տարածքում շինարարության թույլտվությանը:,-նշել է Նովակը: Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին գազի մատակարարմանը, Նովակը ընդգծել է, որ հարցը քննարկվում է առաջին հերթին գեզի կարիք ունեցող Արևելյան Եվրոպայի երկրների և Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրների հետ: «Մենք Եվրահանձնաժողովից կոնկրետ առաջարկություններ ենք ակնկալում համապատասխան գազային ենթակառույցների շինարարության հետ կապված, որոնք հանձնաժողովի լիազորությունների շրջանակում են գտնվում»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր