Բաղդադում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 10 հոգի. կա 30 վիրավոր
Առնվազն 10 մարդ զոհվել է կրկնակի ահաբեկչության հետևանքով, որը տեղի է ունեցել Բաղդադում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Առաջին պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով գործի է դրել պայթուցիկը Բաղդադ քաղաքի հարավում գտնվող շուկայում:
Երկրորդ պայթյունը որոտացել է նույնպես Բաղդադում՝ տաքսի ծառայության պարկում:
Ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: