211652_close_icon
views-count961 դիտում article-date 14:19 03-07-2016

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հուլիսի 3-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Այրիվանք համայնքին հարակից հանրային լողափի ավազակույտերի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 RO 838 պ/հ (վարորդ՝ Հ. Ա.) ավտոմեքենան: *** Հուլիսի 2-ին, ժամը 16.02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակին հարակից տարածքում Toyota Prado մակնիշի 41 RR 404 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Ֆ.) ավտոմեքենան արգելափակվել է առվակի մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հուլիսի 2-ին, ժամը 08.42-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափին «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Մարիամ» լողափի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 69 VS 699 պետհամարանիշով (վարորդ՝ Ն. Դ.) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր