211652_close_icon
views-count439 դիտում article-date 12:50 13-10-2026

ՔՊ խմբակցությունը քննարկում կանցկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ

ԱԺ ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

Քննարկումը փակ կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հանդիպման ավարտից հետո խմբակցության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին։

Նմանատիպ նյութեր