slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Եվրո-2016. Գերմանիան ֆանտաստիկ կերպով հաղթեց Իտալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ
211652_close_icon

Եվրո-2016. Գերմանիան ֆանտաստիկ կերպով հաղթեց Իտալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ

views-count21690 դիտում article-date 01:57 03-07-2016
Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց Իտալիայի հավաքականի: Այս հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում, քանի որ երկու թիմն էլ մրցաշարի անցած խաղերում հիանալի տպավորություն էին թողել: Ցավոք, այս անգամ սպասելիքները չարդարացան. մենք ականատես եղանք բավական ձանձրալի խաղի, որտեղ երկու հավաքականներն էլ չափազանց զգուշավոր խաղաոճ էին ընտրել` նվազագույն գոլային պահերով և հուսալի խաղով պաշտպանությունում: Կարելի է ասել, որ մեքենաների փոխարեն երկու ավտոբուս տեսանք, դեռ լավ էր, որ նման խաղում երկու գոլի ականատես եղանք. 2-րդ խաղակեսում Օզիլը բացեց հաշիվը, իսկ հետո Բոատենգը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և Բոնուչին հավասարեցրեց հաշիվը`1:1: Դրանից հետո խաղը կարելի էր դադարեցնել և միանգամից 11 մետրանոց հարվածաշար նշանակել: Բայց դա տեղի ունեցավ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվելուց հետո: Այս հանդիպման զարդը հենց 11 մետրանոց հարվածաշարը դարձավ: Ուղղակի թրիլերի վերածվեց այն. առաջին 5 իրացնողներից երեքական վրիպում եղավ: Դրանից հետո հաղթողը պետք է ճանաչվեր մինչև առաջին վրիպումը: Այստեղ բախտը ժպտաց Գերմանիային, որը հարվածաշարում հաղթեց 6:5 հաշվով: Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսլանդիա-Ֆրանսիա մրցավեճի հաղթողը: [b]Եվրո-2016, ¼ եզրափակիչ [/b] Գերմանիա-Իտալիա, 1:1 (6:5, 11մ.) Օզիլ, 65 – Բոնուչի, 78 (11 մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր