Եվրո-2016. Էդերի հիանալի գոլը հաղթանակ բերեց Իտալիային. տեսանյութ
Եվրո-2016-ի E խմբի 2-րդ տուրում Իտալիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Շվեդիային:
Հավասար պայքարում ընթացած այս հանդիպումը, որն այնքան էլ հարուստ չէր գոլային պահերով, ամեն ինչ վճռեց իտալացիների հարձակվող Էդերի հիանալի գոլը 89-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո իտալացիները վաստակեցին 6 միավոր և փլեյ-օֆֆ դուրս եկան: Շվեդները մնացին 1 միավորով և վերջին խաղում միայն հաղթանակը բելգիացիների նկատմամբ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն կտա:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, E խումբ, 2-րդ տուր
[/b]
Իտալիա-Շվեդիա` 1:0
Էդեր, 89