211652_close_icon

Հայտնաբերվել են հետախուզվողներ

views-count3558 դիտում article-date 18:46 02-07-2016
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 10.20-ին, Նուբարաշենի խճուղուց բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Հովսեփ Հ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հուլիսի 1-ին, ժամը 17.15-ին, Երևանի Անդրանիկի փողոցի 28 շենքից բերման են ենթարկել 1952 թ. ծնված Տալիսկա Պ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 1-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Գագիկ Բ.-ն, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր