211652_close_icon
views-count886 դիտում article-date 12:59 22-12-2014

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 16.05-ին, Երևանի Ջամբուլի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դալար գյուղի Կամոյի փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել դեկտեմբերի 20-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1977 թ. ծնված Արմեն Հ.-ին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր