211652_close_icon
views-count803 դիտում article-date 12:42 25-12-2015

Երևանում և Գյումրիում խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/17 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Գյումրիի Ղանդիլյան փողոցի 84 շենքից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արմեն Բ.-ն, ով դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի հատկանիշներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր