211652_close_icon
views-count721 դիտում article-date 13:00 17-06-2014

Գողության և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

Հունիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ին, որը հունիսի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: *** Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 14-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Մհեր Մ.-ն, որը հունվարի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: *** Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողները հունիսի 14-ին, ժամը 11.45-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Գյուրջյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պողոս Խ.-ին, որը հունիսի 13-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր