211652_close_icon
views-count4482 դիտում article-date 16:29 02-07-2016

Վերնիսաժի «Քրջի բազարի» հատվածից «Հրազդան» տոնավաճառի հարակից մաս տեղափոխվածները հուսահատված են

Վերնիսաժի հարևանությամբ հնոտի` հին շորեր ու կենցաղային պարագաներ վաճառող առևտականները, որոնք Երևանի քաղաքապետարանի որոշման հետևանքով տեղափոխվել են Հրազդան տոնավաճառի հարակից տարածք, հուսահատված են. առևտուր չկա, մարդիկ չեն սովորել այս վայրին: Նշենք, որ առանց այդ էլ այս կատեգորիայի ապրանքներ վաճառողների առևտուրը տատանվում է 150-200-400-500 դրամանոց իրերի ու պարագաների շրջանում: Կան ավելի «թանկ« ապրանքներ` հին կաթսաներ, կենցաղային ապրանքներ, որոնք կարող են արժենալ 2000-4000 հազար դրամ: Ոմանք դժգոհեցին պայմաններից՝ արև է, կանգնել չի լինում: «Անտեր շների նման թափառական ենք դարձել, չգիտենք` ուր գնալ, անորոշ վիճակում ենք»,-ասաց տարեց ծերունին: Հիշեցնենք, որ սա «Քրջի բազարի» առևտրականների արդեն երրորդ, թե չորրորդ տեղափոխությունն է: Նախկինում էլ նրանք վտարվել էին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/02/89445/]հայտնել [/url]էինք, որ այսօր վաղ առավոտյան Վերնիսաժին հարող Բյուզանդի փողոցում բողոքի ակցիա էին կազմակերպել այդտեղ մանրածախ առևտրով զբաղվող հարյուրավոր քաղաքացիները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց, ովքեր օգտագործված իրեր, հագուստներ ու կենցաղային պարագաներ են վաճառում, որով և վաստակում են իրենց օրվա հացը, այլևս արգելվում է այդտեղ զբաղվել առևտրով, իսկ դրա փոխարեն առաջարկվում է Հրազդան տոնավաճառը: Առևտրականները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. ««Հրազդան» տոնավաճառում առևտուր չկա և դա մեզ համար հարմար տարբերակ չէ և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Երկու կոպեկ հացի փող ենք առնում, էստեղից էլ են լարում: Քաղաքապետին խնդրում ենք, որ էստեղ մնանք»: Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Նմանատիպ նյութեր