211652_close_icon
views-count1081 դիտում article-date 17:28 06-05-2024

Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում չափագրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, News.am-ին հայտնեց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:

«Գյուղացիներն էլ հավաքված են ոստիկանների կողքին, փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է լինելու հետո: Առայժմ զարգացում դեռ չկա, նույն վիճակն ա գյուղում, գյուղացիներն էլ կոտրված, հուսահատված նստած են»,-հավելեց Կամո Շահինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղում չափագրման աշխատանքներ են իրականացվում, գյուղ են ժամանել նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։

Նախատեսվում է, որ շարժման երթը Երևան կհասնի մայիսի 9-ին։

Նմանատիպ նյութեր