Թուրքիայի հուսահատված իշխող կուսակցությունը բողոքարկելու է Ստամբուլում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել Ստամբուլում տեղական ինքնակառավարման ընտրություների արդյունքներ։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ընտրություններն անցկացվել են Ստամբուլի 39 ընտրատեղամասերում։
Կուսակցությունը պնդում է, որ արդյունքները կեղծվել են։
Հիշեցնենք, որ քվերակության արդյունքներով՝ Ստամբուլում հաղթել է առաջատար ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Այսօր այդ երկրի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ Ստամբուլում ընտրությունների արդյունքներն անփոփոխ են մնալու։
Իմամօղլուն հավաքել է 4,159, իսկ իշխող կուսակցությունից առաջադրված Յըլդըրըմը՝ 4.131 ձայն։