Եվրո-2016. Ուելսը հաղթեց Հյուսիսային Իռլանդիային. տեսանյութ
Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ փուլում Ուելսի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:
Թեպետ հանդիպման բացահայտ ֆավորիտ էր համարվում Ուելսի հավաքականը, սակայն հյուսիսիռլանդացիները ոչնչով չզիջեցին մրցակցին: Ուելսցիները միայն 75-րդ րոպեին կարողացան խփել հաղթական գնդակը, այն էլ՝ ինքնագոլի հեղինակ դարձավ Հյուսիսային Իռլանդիայի պաշտպան Գարեթ Մաքաուլին:
Ուելսը հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Բելգիա-Հունգարիա հանդիպման հաղթողը:
[b]Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
[/b]
Ուելս-Հյուսիսային Իռլանդիա
Գարեթ Մաքաուլի, 75 (ինքնագոլ)