23109 դիտում
23:01 13-06-2018
Երևանի քաղաքապետարանը շուրջ 10.000 դպրոցական պայուսակ է նվիրել մանկապարտեզներն ավարտող երեխաներին
Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասական բոլոր երեխաները ստանում են պայուսակներ և գրենական պիտույքներ:
Շուրջ 10000 պայուսակներ՝ համալրված 18 անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով, արդեն իսկ դասավորվել ու փոխանցվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժիններին:
Սույն առաքելությունն, ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ:
Հավելենք նաև, որ մի քանի օրից երեխաներն արդեն կստանան իրենց դպրոցական առաջին նվերները՝ մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ժամանակ:
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
14:31 06-06-2017
Երևանի քաղաքապետարանը շուրջ 10.000 դպրոցական պայուսակներ կտրամադրի մանկապարտեզներն ավարտող երեխաներին
1991 դիտում
15:36 01-07-2016
Երևանի քաղաքապետարանը շուրջ 10 հազար պայուսակ նվիրեց մանկապարտեզն ավարտած երեխաներին
2218 դիտում
11:58 04-06-2015
Երևանի քաղաքապետարանը 10 հազար դպրոցական պայուսակ և գրենական պիտույքներ է պատրաստել երեխաների համար
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1324 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1144 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան