4149 դիտում
13:28 30-06-2016
Եվրո-2016. Լեհաստան-Պորտուգալիա. անպարտելիների հանդիպումը. անոնս. տեսանյութ
Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ի ¼ եզրափակիչ փուլը: Առաջինը Մարսելում կհանդիպեն Պորտուգալիայի և Լեհաստանի հավաքականները:
Սա այն մրցավեճերից է, որտեղ սենսացիա չի կարող լինել: Հանդիպում են երկու բացարձակապես հավասարազոր թիմեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թույլ և ուժեղ կողմերը: Թիմեր, որոնք այս մրցաշարում դեռ պարտություն չեն կրել:
Լեհաստանը ցույց տվեց, որ հզոր է իր թիմային խաղով, ոչ մեկից չի վախենում, այդ թվում` Գերմանիայի հավաքականից: Մյուս կողմից, առայժմ ոչ մի կերպ իրեն չի կարողանում դրսևորել լեհերի գլխավոր աստղը` Ռոբերտ Լևանդովսկին: Վերջինս իր մյունխենյան տարբերակի դժգույն ստվերն է: Թեպետ հենց նա պետք է առաջին պլանում լիներ` իր գոլերով, փոխանցումներով, անհատական վարպետությամբ: Լևանդովսկիի թույլ խաղն առայժմ փոխհատուցվում է թիմային կարգապահությամբ:
Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականի աստղը` Կրիշտիանու Ռոնալդուն, արդեն հասցրեց իրեն դրսևորել: Հենց նրա դուբլը Հունգարիայի հետ խաղում փրկեց թիմին խայտառակությունից և դուրս բերեց փլեյ-օֆֆ, որտեղ նույնպես մեծ դժվարությամբ, խաղավերջում պորտուգալացիները կորզեցին հաղթանակը:
Բայց պորտուգալացիների խաղն ընդհանուր առմամբ հեռու է այն սպասելիքներից, որ կային: Հատվածաբար թիմը երբեմն կայծկլտում է, բայց աչքի չի ընկնում բարձրակարգ խաղով: Խմբային փուլում ոչ մի հաղթանակ. սա այն արդյունքը չէր, որ պիտի Ռոնալդուի թիմը ունենար: Բայց, մյուս կողմից, թիմը քառորդ եզրափակիչ է հասել, միգուցե մարզիչը անցած խաղերում առկա թերությունների վրա աշխատել է: Այդ դեպքում մենք պետք է տեսնենք հարձակողական ոճի թիմ, այլ ոչ թե` կիսաավտոբուս, ինչպես խորվաթների հետ խաղում էր:
Դժվար է ինչ որ բան կանխատեսել այս մրցավեճում: Բուքմեյքերները անվերապահ առավելություն են տալիս պորտուգալացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 2.23 է, ոչ-ոքին` 3.10, իսկ լեհերի հաղթանակը` 4.05: Բայց իրականում ամեն ինչ կախված կլինի թիմերի տրամադրվածությունից: Եթե երկուսն էլ որոշեն խաղալ պաշտպանական ոճի ֆուտբոլ, ուրեմն` հաղթողը կորոշվի 11մ. հարվածաշարով, կամ էլ` ընդամենը մեկ գոլ կտեսնենք: Բայց ցանկալի է, որ այդպիսի բան չլինի:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2025 դիտում
14:09 25-06-2016
Եվրո-2016. Այսօր մեկնարկում է փլեյ-օֆֆը. Շվեյցարիա-Լեհաստան. անոնս. տեսանյութ
4344 դիտում
14:53 25-06-2016
Եվրո-2016. Խորվաթիա-Պորտուգալիա. Մեքենան ընդդեմ Ռոնալդուի. անոնս. տեսանյութ
4937 դիտում
16:44 12-06-2016
Եվրո-2016. Գերմանիա-Ուկրաինա, Լեհաստան - Հյուս. Իռլանդիա. Գուդվինի բուքմեյքերական կանխատեսումները. տեսանյութ
Այս բաժնից
2473 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2824 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4132 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային