211652_close_icon
views-count2028 դիտում article-date 14:09 25-06-2016

Եվրո-2016. Այսօր մեկնարկում է փլեյ-օֆֆը. Շվեյցարիա-Լեհաստան. անոնս. տեսանյութ

Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ը: Արդեն իսկականից է մեկնարկում: Խմբային փուլում բավական շատ էին այն հանդիպումները, որոնք այնքան էլ հետաքրքիր չէին: Այժմ արդեն սկսվում է փլեյ-օֆֆը: Այստեղ արդեն գլուխ պահել հնարավոր չէ, կազմի հետ կապված փորձարկումները վտանգավոր են, երկրորդ կազմով այլևս ոչ ոք չի խաղա: 1/8 եզրափակիչ փուլում այսօր կկայանա 3 հանդիպում: Նախ, ժամը 17:00-ին կհանդիպեն Շվեյցարիայի և Լեհաստանի հավաքականները: Լեհաստանը խմբային փուլում ցույց տվեց, որ չափազանց մարտունակ ու բարձրակարգ թիմ է: Որը ոչնչով չզիջեց նույնիսկ Գերմանիայի հավաքականին: Ֆունկցիոնալ և թիմային պատրաստվածությունը նույնպես հիանալի էր: Այնպես որ, լեհերը այս հանդիպման բացահայտ ֆավորիտն են: Շվեյցարացիներն խմբում որևէ տպավորություն չթողեցին: Ճիշտ է, պարտություն էլ չկրեցին, սակայն նրանց խաղը առայժմ աչքի չի ընկնում հատկապես առջևի գծում: «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակը այս հանդիպման համար հետևյալ գործակիցներն է սահմանել: Ո՞վ կհաղթի՝ Շվեյցարիա 3,2, Լեհաստան 2,65, Ոչ ոքի- 2,9: Ռոբերտ Լևանդովսկի կդառնա գոլի հեղինակ՝ այո 2,65, ոչ 1,45: Ադմիր Մեհմեդի կդառնա գոլի հեղինակ՝ այո 6,2, ոչ 1,1: Երկու թիմերն էլ գոլ կխփեն՝ այո 6,1, ոչ 1,09:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր