211652_close_icon
views-count1934 դիտում article-date 11:08 30-06-2016

Ռայան Գիգզը հրաժարվեց աշխատել Մոուրինյոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռայան Գիգզը հրաժարվել է ավելի սահմանափակ լիազորություններով ընդգրկվել թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբ: 42-ամյա ուելսցին որոշել է ակումբը, որտեղ որպես խաղացող և գլխավոր մարզչի օգնական անցկացրել է 29 տարի: Ներկա պահին Գիգզի ներկայացուցիչները «ՄՅՈւ»-ի հետ բանակցություններ են վարում մնացած մեկ տարվա պայմանագրի դիմաց փոխհատուցման շուրջ: Իսկ արդեն այսօր Գիգզը ITV-ում իր նորամուտը կնշի որպես Եվրո-2016-ի փորձագետ, իսկ հետագայում նա մտադիր է շարունակել մարզչի կարիերան:

Նմանատիպ նյութեր