211652_close_icon
views-count1227 դիտում article-date 09:20 11-11-2014

«Գազպրոմ-Արմենիան» ջերմատնային տնտեսություններին ծանր կացության մեջ է գցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Գազպրոմ-Արմենիան» ջերմատնային տնտեսությունների գազամատակարարումը միացնելու համար տնտեսվարողներից պահանջում է կանխավճարներ մուծել, իսկ լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է Հայաստանի ջերմատնային ասոցացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: ««Գազպրոմ-Արմենիան» տնտեսվարողներից պահանջում է մեկից մինչև չորս միլիոն դրամի կանխավճար՝ պայմանավորված ջերմոցի մեծությամբ: Արդյունքում՝ տնտեսվարողներն այս օրերին բավական ծանր կացության մեջ են հայտնվել, քանի որ եղանակի կտրուկ ցրտելուց հետո ջերմատնային տնտեսությունները պետք է ջեռուցվեն, հակառակ դեպքում բույսերը կցրտահարվեն: Ի դեպ, «Գազպրոմ-Արմենիայի» նման գործելաոճը պայմանավորված է անցած տարի ձմռանը ջերմատնային տնտեսությունների բարձրացրած աղմուկով: Ջերմոցատերերը բողոքում էին մատակարարվող գազի ցածր որակից, ինչի արդյունքում նրանք միլիոնավոր դրամների հաշիվներ էին ստացել, բայց չէին կարողացել ջերմոցներում նորմալ ջերմաստիճան ապահովել»,– նշում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր