16347 դիտում
21:39 29-06-2016
Քննչական վարչությունը պարզել է խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով 6 վիրավորների ինքնությունը. պարզվում է` ով է վարել Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են` Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Ամիրյանը, նրա ուղևորներ` համագյուղացիներ, 25-ամյա Մարգարիտ Ամիրյանը, 1-ամյա Մանե Ամիրյանը, 58-ամյա Ռիտա Ամիրյանը, 87-ամյա Մարգուշա Հարությունյանը և Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 44-ամյա Ռուզաննա Գրիգորյանը:
Նշված անձինք տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota 77 ՍՍ 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/28/89065/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 27-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում, բախվել էին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ 33-ամյա Վալերի Ամիրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 LL 672 համարանիշի և Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 6-րդ նրբանցքի 7-րդ տան բնակիչ, 36-ամյա Գագիկ Ներսիսյանի վարած Toyota մակնիշի 77 UU 600 համարանիշի, ավտոմեքենաները:
Վերջինը բախվել էր նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 876 OF 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, իսկ 06-ը գլխիվայր շրջվել էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+