38008 դիտում
14:27 01-02-2016
Քննչական բաժինը պարզել է Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 30-ին Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց խոշոր ավտովթարի հետևանքով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota-ն վարել է Երևանի Միկոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Սուրեն Ստանիսլավի Դավթյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել Toyota-ի անչափահաս ուղևոր, Երևանի Ավանեսով փողոցի բնակիչ, 17-ամյա Գևորգ Ղազարյանը և Opel-ի ուղևորներ՝ Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ, 25-ամյա Արման Առաքելյանը, Երևանի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 25-ամյաք Հայկ Նաջարյանը և Opel-ի վարորդ, Երևանի բնակիչ, 51-ամյա Արտեմ Բարխոյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/30/75855/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արին Բերդի փողոցում բախվել էին Երևանի բնակիչ, 51-ամյա Արտեմ Բարխոյանի վարած Opel Astra մակնիշի 34 QT 726 համարանիշի և Toyota Prado մակնիշի 23 AA 333 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով Prado-ն կողաշրջվել էր, իսկ վիրավորներից մեկին ավտոմեքենայի տակից դուրս էր բերել ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ավագ սերժանտ Տիգրան Մանուկյանը: Վիրավորներից 2-ին քաղաքացիներն էին տեղափոխել իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, 2-ին էլ շտապ օգնության մեքենան էր տեղափոխել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+