211652_close_icon
views-count27283 դիտում article-date 15:36 11-10-2014

Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչությունը պարզել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 3 անձանց և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Volkswagen-ը վարել է Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 26-ամյա Սևակ Պռոշիկյանը, ով տեղում մահացել է: Վթարի հետևանքով տեղում մահացել են նաև Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի բնակիչ, 32-ամյա Արսեն Եսայանը և Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 18-ամյա Արզուման Ղազարյանը: Վթարի հետևանքով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 17-ամյա Սամվել Ալիխանյանը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Volkswagen մակնիշի 34 NC 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, 1 հոգի տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն: Մահացածներին ավտոմեքենայից դուրս էին բերել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Հազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 1-ից և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր