76133 դիտում
15:07 28-06-2016
Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանապետի, ՀԿԳ ավագ քննիչի և ՓԾ կապիտանի գլխավորությամբ Երևանյան լճում որոնում են երիտասարդ տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել են երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ տղան իրեն նետել է ջուրը, ինչի պատճառով էլ ջրահեղձ է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ճաղարյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանում ջրասուզակը, քանի որ միայն ջրասուզակի կողմից է հնարավոր կատարել դիակի որոնման և դուրսբերման աշխատանքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պազրում են ջրահեղձ եղած երիտասարդի ինքնությունը:
***
16:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակն ու փրկարարները հայտնաբերեցին երիտասարդի դին և այն դուրս բերեցին լճից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9696 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին