211652_close_icon
views-count3375 դիտում article-date 19:42 01-04-2016

Պաուլ Բրայտներ. «Ռեալն» անընդհատ իրեն համեմատում է «Բարսելոնայի» հետ, մինչդեռ այնտեղ 3 Ռոնալդու կա

Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Պաուլ Բրայտները «Բարսելոնա»-«Ռեալ» խաղից առաջ, որը կայանալու է ապրիլի 2-ին, համեմատել է երկու թիմերի կազմերը: «Ռեալն» անընդհատ նրանով է զբաղված, որ իրեն համեմատում է «Բարսելոնայի» հետ, սակայն կարծում եմ, որ մադրիդիցիների կազմը չի ձգում մինչև կատալոնացիների կազմը: Միգուցե, պատճառն այն է, որ «Ռեալի» խաղը չափազանց շատ կապված Ռոնալդուի հետ: Խաղացողները այն հոգեբանությամբ են գործում, որ բավական է գնդակը փոխանցել Ռոնալդուին, նա արդեն երաշխավորված գոլ կխփի: Դա կարող է կաթվածահար անել թիմին, խանգարել: Դա հեշտացնում է «Ռեալի» մրցակիցների, մասնավորապես` «Բարսելոնայի» գործը: Մանավանց, որ վերջիններս կազմում երեք հատ Ռոնալդու ունեն: Չեմ ցանկանում «Ռեալի» խաղացողներից որևէ մեկին վիրավորել, բայց միգուցե հենց այս իրավիճակն է նրանց անկայունության պատճառը», ասել է Բրայտները:

Նմանատիպ նյութեր