211652_close_icon
views-count1046 դիտում article-date 15:20 25-06-2016

Հեծանիվների գողը հայտնաբերվեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1954 թ. ծնված Լուսյա Ս.-ն և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքի 2-րդ հարկի աստիճանահարթակից գողացել են իր թոռներին պատկանող երկու հեծանիվները: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արսեն Մ.-ն, ով Երևանի Ազատության պողոտայի և Դ. Անհաղթի փողոցի խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ավելացրել, որ Զ. Սարկավագի և Ծ. Աղբյուրի փողոցների շենքերից ևս կատարել է նմանատիպ գողություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր