211652_close_icon
views-count733 դիտում article-date 14:34 04-06-2015

Հափշտակություն՝ հեծանիվների վարձույթի կետից

Հունիսի 3-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին: Պարզվել է, որ նա մայիսի 31-ին, ժամը 09.00-ին, Ազատության հրապարակում գտնվող հեծանիվների վարձույթի կետից բացահայտ հափշտակել է 1963 թ. ծնված Անդրանիկ Խ.-ին պատկանող 220.000 դրամ արժողությամբ հեծանիվը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր