211652_close_icon
views-count3148 դիտում article-date 11:13 24-06-2016

Պատմության այս օրը․ 2006 թվականին Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն

444 թ. – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը: 1908 թ. – ծնվել է Արտեմ Ալիխանյանը, հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1978 թ.): 1916 թ. – առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը, դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց: 1934 թ. – Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև: 1947 թ. – ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը, գիտականորեն` Չբացահայտված թռչող օբյեկտ: 1963 թ. – ծնվել է Յուրի Կասպարյանը, հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար: 1987 թ. – ծնվել է Լիոնել Մեսսին, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 2006 թ. – Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր