Թռիչք, որ չունեցավ վայրէջք․ 2006 թ-ի այս օրը «Արմավիա»-ի Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը
Մոսկվայի ժամանակով ինքնաթիռը թռչել է ժամը 00։47-ին։ Թռիչքից առաջ, անձնակազմի անդամները ստացել են տվյալներ եղանակի մասին։ Անձնակազմի բոլոր անդամներն ունեին անհրաժեշտ փաստաթղթերը` իրականացնելու համար այդ չվերթը։
Առաջին հրամանատարը կապվել է Սոչիի դիսպետչերական անձնակազմի հետ, և նրան հայտնել են, որ եղանակի փոփոխություն չկա։
Ժամը 01։20-ին անձնակազմի անդամները որոշել են վերադառնալ Երևան, վատ եղանակի պատճառով, սակայն ինքնաթիռի հրամանատարը որոշել է շարունակել թռիչքը դեպի Սոչի։
02։00-ին դիսպետչերը կրկին կապվել են 967 չվերթի հետ։ Այդ պահին ինքնաթիռը գտնվել է երկրից 3,600 մետր բարձրության վրա, ինքնաթիռը նաև հսկվել է Սոչիի ռադարների կողմից։
Դիսպետչերը թույլատրել է անձնակազմի անդամներին ևս 1800 մետր բարձրանալ։ 02։10-ին անձնակազմի անդամները հաղորդել են դիսպետչերին, որ պատրաստ են վայէջք կատարել։
Վերահսկիչ դիսպետչերը հայտնել է անձնակազմի անդամներին, որ Սոչիի օդանավակայանից գտնվում է 10 կմ հեռավորության վրա, սակայն ինքնաթիռը գտնվում էր երկրից 4000 մետր բարձրության վրա։
02։13-ին ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սև ծովում և ամբողջությամբ ոչնչացել։
Ինքնաթիռի բեկորները խորտակվել են ծովում, 700 մետր խորության վրա։
Բոլոր 113 մարդիկ զոհվել են։