Ցուցահանդես` նվիրված կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի ծննդյան 160-ամյակին
Ս. թ. հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի ծննդյան 160-ամյակին:
Կներկայացվեն արխիվային լուսանկարներ, անձնական իրեր, տպագիր համերգային ծրագրեր, ազդագրեր ու ստեղծագործությունների նոտաներ և այլ ցուցանմուշներ: Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը: