211652_close_icon

Ինչո՞ւ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, որտեղ ելույթներով հանդես էին գալիս հենց տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count15941 դիտում article-date 20:00 14-11-2016
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ կրթհամալիրում կազմակրպվել էր միջոցառում՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը միջոցառումը կազմակերպվել էր Գյումրու «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին, ի դեմս նախագահ Արտյոմ Դիլանյանի: Տպավորիչ ելույթներով՝ երգով, պարով, բանաստեղծություններով և այլ պրոֆեսիոնալ համարներով հանդես եկան դպրոցի՝ ինչպես այժմ կրթություն ստացող աշակերտներ, այնպես էլ շրջանավարտներ և «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության շահառուներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Դիլանյանն ասաց, որ ինքն էլ այս դպրոցի շրջանավարտ է և այդ պատճառով որոշել է, որ այս տոնական միջոցառումը կազմակերպի հենց իր դպրոցում՝ իր տանը: Նա նաև իր խորհին շնորհակալությունը հայտնեց բոլոր աջակիցներին, դպրոցի տնօրենին և բոլոր կամավորներին: Տոնական միջոցառման ավարտին Ա. Դիլանյանը դպրոցի տնօրենին, իրենց աջակցություն ցույց տված և տպավորիչ ելույթներով հանդես եկած անձանց պարգևատրեց շնորհակալագրերով և պատվոգրերով: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: 1745 թ. նոյեմբերի 13-ին է ծնվել հայտնի ուսուցիչ, Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցի ու կազմակերպության հիմնադիր Վալենտին Հայուին։ Մինչ այդ աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Վ. Հայուին իր իսկ ստեղծած տառատեսակով առաջինն է ցուցադրել կույրերին սովորեցնելու եղանակը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+

Նմանատիպ նյութեր