211652_close_icon
views-count2314 դիտում article-date 19:25 15-05-2024

Մրցույթին մասնակցեցին նաև Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի  «Վան» գործիքային անսամբլի սաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ»  և «Դեպի լույս» երգչախմբերը, որը գործում է  Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյան։
 
«Դեպի լույս» և  «Կանչ» միացյալ երգչախումբը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 

Մարտի 12-ին  «Մենք ուժեղ ենք միասին» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես եկան  «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում։ 

Շատ ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից։ 

Ապրիլի 20-ին Երևանի Չայկովսկու անվան  երաժշտական  դպրոցում մասնակցել են «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել Գլխավոր մրցանակին՝ Գրան պրի։ 

Մրցույթին մասնակցեց նաև Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի  «Վան»գործիքային անսամբլի/ գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան/ սան, շվիահար Արամ Հովհաննիսյանը և շվի անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակին /Գրան պրի/։

«Մայիսի 6-ից 12-ը մեկնեցինք Արաբական Էմիրաթներ և մայիսի 9-ին մասնակցեցինք Դուբայ քաղաքում կայանալիք «Արևելքի բազե» միջազգային մրցույթ-փառատոնին։ Շատ ջերմ ընդունելության արժանացանք,չդադարող ծափահարություններ և ամենակարևորը արժանացանք Գլխավոր մրցանակին /Գրան պրի/։ Շատ մեծ տպավորությամբ վերադարձանք Հայաստան։  «Լինա» մշակույթի կենտրոնը արել էր ամեն հնարավորը համերգային շրջագայությունը տպավորիչ դարձնելու համար։

Այցելեցինք հայկական վարժարան, բազմաթիվ տեսարժան վայրեր  և ամնակարևորը մեր երկիրը պատվով ներկայացրինք  միջազգային մրցույթ-փառատոնի»,-իր խոսքը եզրափակեց գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։ 

Մայիսի 13-ին Արաբ դեսպանը այցելեց Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Երեխաները համերգային ծրագրով   ողջունեցին դեպանին։

Նա մեծ բավականություն սդտացած հեռացավ մեր դպրոցից, շատ հավանեց, շատ  էր տպավորվել երեխաների ելույթներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր