211652_close_icon

Մարդկության պատմության ընթացքը «Հավերժություն» պլաստիկ ներկայացման մեջ

views-count4600 դիտում article-date 20:31 23-06-2016
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունիսի 28-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Մարսելի Բարեգործական Ընդհանուր Միության, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդաց տան համատեղ իրականացրած «Հավերժություն» պլաստիկ ներկայացումը: Ներկայացումը մարդկության հավերժական ընթացքի պատկերումն է հայ ժողովրդի պատմության միջոցով՝ մարդկության ծննդից մինչև մեր օրերը՝ արցախյան հաղթանակ ու միասնական հայություն: Նորքի հայորդաց տան, ավելի քան, 70 սաներ` Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցից, «Նարեկ» պարային, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի, «Արմեններ» դհոլահարների համույթներից, կներկայացնեն արվեստի տարբեր ոճերի համադրմամբ ստեղծված բեմադրություն: Նախագծի հեղինակն ու սցենարիստն է Պատրիկ Մալաքյանը, ռեժիսորը` Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստերը` Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նորքի հայորդաց տան պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանը:

Նմանատիպ նյութեր