3387 դիտում
14:24 13-04-2021
Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը. Արցախի ՄԻՊ
Բաքվում այսպես կոչված «ռազմական ավարների պուրակի» բացումը ադրբեջանական իշխանությունների կողմից հիվանդագին հայատյացության հերթական դրսևորումն է, որը մի կողմից արտահայտում է ադրբեջանական հասարակության շրջանում հայության նկատմամբ ատելության հսկայական պաշարը, մյուս կողմից հանդիսանում է այդ պաշարը սնուցող աղբյուր:
Այս ամենի մեջ ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը:
Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն, միտումնավոր տառապանք պատճառում զոհված զինծառայողների, անհայտ կորած ու գերեվարված անձանց հարազատներին:
Ցավակցությունների և մարդու իրավունքների համընդհանրության մասին աղաղակելու փոխարեն միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա Ադրբեջանի կատարած ոճրագործություններին և պատասխանատվության ենթարկի 44-օրյա պատերազմի ընթացքում գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
6663 դիտում
21:39 01-05-2018
Անհրաժեշտ են բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը. ՄԻՊ
1056 դիտում
20:28 16-11-2022
Հանդուրժողականությունը դիմակայուն հասարակության ու ժողովրդավարական պետության գրավականն է. ՀՀ ՄԻՊ
Այս բաժնից
925 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
619 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1795 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից