211652_close_icon
views-count8217 դիտում article-date 22:29 13-06-2015

Եթե քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել, ընդհանրապես չկա՝ պետք է դա անհապաղ անել. մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատիրոջ խորհուրդները

Ջոն Ռոքֆելեր. մարդ, ով դարձավ առաջին դոլարային միլիարդատերը մարդկության պատմության մեջ: Ջոն Ռոքֆելերը ծնվել է1839թ.-ի հուլիսի 8-ին, ԱՄՆ-ի Ռիչֆորդ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում:14 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվում է Գրելվելդ, իսկ երկու տարի անց լքում է դպրոցը և աշխատանքի անցնում փոքրիկ գյուղատնտեսական ընկերությունում: Որոշ ժամանակ անց նա դառնում է ցորենի առևտրով զբաղվող ընկերության տերերի գործընկերը: Խելացի և նպատակասլաց Ռոքֆելերն ամեն ինչ անում է իր առջև դրված նպատակներին հասնելու համար:1861-1865թթ.-ին` քաղաքացիական պատերազմի ընթացքում, նա մի ամբողջ կարողություն է աշխատում բանակին գյուղատնտեսական մթերքներ մատակարարելով: Վաստակած փողերով Ռոքֆելերը Քլիվլենդում նավթարդյունաբերական գործարան է կառուցում: 1870թ.-ին Ռոքֆելերը հիմնում է «Standart Oil» նավթային ընկերությունը, որը հետագայում դառնում է ԱՄՆ-ի խոշորագույն կորպորացիաներից մեկը: Հետագայում այս ընկերությունը տնօրինում է ԱՄՆ-ի նավթարդյունաբերության 95%-ը: Այս ընթացքում Ռոքֆելերն ակտիվորեն գնում է հողատարածքներ և անշարժ գույք, ինչպես նաև` իր մրցակիցների նավթային ընկերությունները: «Standart Oil»-ի գործունեությունը հանգեցնում է հասարակական բողոքի ալիքի առաջացմանը, ինչի արդյունքում 1890թ.-ին ընդունվում է Շերմանի հակամենաշնորհային օրենքը: Ռոքֆելերն առաջին մարդն էր աշխարհում, ում ունեցվածքը հատեց մեկ միլիարդի շեմը: Գործարարն ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ` 1913թ.-ին հիմնադրելով Ռոքֆելերի բարեգործական հիմնադրամը: Ջոն Ռոքֆելերը մահացել է1937թ.-ի մայիսի 23-ին, ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում, նրա 100-րդ տարեդարձին մնացել էր մի քանի օր: Հետաքրքիր է, բայց նա երբեք փողերի վրա կենտրոնացած չի եղել: Խորհորդներ` առաջին դոլարային միլիարդատիրոջից. 1. Խնայիր փողերդ: Փնտրիր որտեղից կարելի է գտնել էժան կամ մեծածախ ապրանք: Նախապես կազմիր գնումների ցուցակ և գնիր միայն այն, ինչ կա ցուցակում: 2. Եթե դու քիչ փող ունես՝ պետք է բիզնես անել: Եթե փող ընդհանրապես չկա՝ պետք է անհապաղ բիզնես անել, հենց հիմա: 3. Դեպի հսկայական հարստություն ճանապարհը ընկած է պասիվ եկամուտի միջոցով: Եկամուտ, որը անընդհատ գալիս է՝ անկախ ձեր ջանքերից. 4. Ստեղծիր պասիվ եկամուտի աղբյուր և ապրիր քո հաճույքներով: 5. Շփվի՛ր: Փողը ձեզ գալիս է այլ մարդկանցից: Չշփվող մարդիկ չափազանց հազվադեպ են հարուստ լինում: 6. Ուսումնասիրիր հարուստ մարդկանց կենսագրությունն ու մտքերը: 7. Երազանքներ՝ դրանք ամենագլխավորն են քո կյանքում: Կարևոր է երազել և հավատալ, որ երազանքները կիրականանան: 8. Օգնիր մարդկանց: Ոչ փողի համար, այլ ամբողջ սրտով: 9. Մի վախեցեք հրաժարվել լավից հանուն գերազանցի: 10. Եթե Ձեր միակ նպատակն է հարստանալ՝ Դուք երբեք չեք հասնի դրան:

Նմանատիպ նյութեր