211652_close_icon
views-count896 դիտում article-date 11:53 23-06-2016

Հրդեհներ խոտածածկ տարածքներում` հունիսի 22-23-ը

Հունիսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Րաֆֆու փողոցում՝ նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում, այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի թիվ 19 շենքի մոտ՝ 800 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից տարածքում՝ 500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր