Հրդեհներ խոտածածկ տարածքներում` հունիսի 21-22-ը
Հունիսի 21-22--ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես `Երևանի Միչուրինի 5 հասցեում գտնվող Ա. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի բակում այրվել է մոտ 150 քմ, նախկին պահեստների մոտակայքում ՝ մոտ 50 քմ, Արագածոտնի մարզի Նազրվանի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1.5 հա, Ոսկեվազ գյուղի գինու գործարանի թաղամասում՝ մոտ 1000 քմ և ջերմահարվել է 6 պտղատու ծառ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի գերեզմանատանը՝ 5 հա, Վեդի քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մետ 500 մոտ, Կոտայքի մարզի Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 1–ին կմ-ի աջակողմյան հատվածում ՝ 400 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գերեզմանոցի մոտակայքում ՝ մոտ 3 հա, Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի վերջնամասում ՝ 3 քմ, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի գերեզմանատանը այրվել է մոտ 1500 քմ, Փոքր Վեդի–Լուսառատ ավտոճանապարհին՝ 500 քմ, Նորաշեն գյուղի գերեզմանատանը՝ 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: