211652_close_icon
views-count452 դիտում article-date 14:42 14-06-2016

Հրդեհներ խոտածածկ տարածքներում` հունիսի 13-14-ը

Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի նախկին «Շեն Հոլդինգ» քարի արտադրամասի տարածքում այրվել է մոտ 2 հեկտար, Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ և 4 դեկորատիվ ծառ, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի թիվ 1-ին տան բակում՝ մոտ 1000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր