Հրդեհներ խոտածածկ տարածքներում` հունիսի 20-21-ը
Հունիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 21 շենքի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում՝ 1000 քմ, Աբովյան-Արզնի խճուղու 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 400 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ 500 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի հուշարձանի մոտակայքում՝ 5000 քմ, Թումանյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում` 250 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: