Ոմանք համբուրում են կնոջ ձեռքերը, իսկ Գարիկը կծել է եւ ոչ միայն
Գարիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգականին պատկանող տանը վիճաբանել է իր նախկին կնոջ` Գայանե Մոսոյանի հետ, որ ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, կծել է նրա ձեռքը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենգրքի 118 հոդվածի հատկանիշներով:Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: