Ինչո՞ւ է Շաքեն ծեծել քրոջը, քաշել մազերից եւ կծել այտերն ու ձեռքերը
Շաքե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանում իրեն արհամարհելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քաշել է իր քրոջ` Անուշ Գալստյանի մազերից, կծել նրա ձախ այտը և ձախ ձեռքը, ձեռքերով հարվածներ հասցրել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Շաքե Գալստյանը մեկ այլ օր բնակարանում անկողինը սխալ հարդարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քաշել է իր քրոջ` Անուշ Գալստյանի մազերից, 2-3 անգամ հարվածել նրա մեջքին ` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: